
Ջրի պոմպի գողությունը բացահայտվեց

Նոյեմբերի 5-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, Մասիսի կենտրոնական հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1974 թ. ծնված Խաչատուր Մ.-ին։
Պարզվել է, որ Խաչատուր Մ.-ն օգոստոս ամսվա սկզբներին Մասիս քաղաքի Հերացու փողոցին հարակից հատվածում գտնվող հողատարածքներից մեկից գողացել է ջրի պոմպ:
Խաչատուր Մ.-ը ստորագրությամբ բաց է թողնվել:
Կատարվում է հետաքննություն: