
Հրդեհ` Հրազդան-Սևան ավտոճանապարհին

Նոյեմբերի 6-ին, ժամը 12.20-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Սևան ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հրազդան-Սևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում՝ զորամասի զորանոցի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.10-ին, մարվել` 17.04-ին:
Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (1500 քմ), և 3 հա խոտածածկ տարածք: