Ապրիլի 23-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ, 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 24-ին կնվազի 2-4, 25-27-ին կբարձրանա 5-7 աստիճանով:
Ստուգատեսի նպատակն էր ստուգել ոստիկանության Երևան քաղաքի կայազորի ստորաբաժանումների ընդհանուր պատրաստվածությունը, ծառայողական ավտոտրանսպորտի տեխնիկական վիճակը, ինչպես նաև համազգեստի սեզոնային փոփոխությամբ պայմանավորված` ոստիկանության ծառայողների պատշաճ արտաքին տեսքը:
Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունում գործում է համակարգող խումբ:
Թանգարանն իր այցելուներին հնրավորություն է տալիս առցանց այցելել Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ, ծաղիկներ դնել հավերժական կրակի մոտ, ինչպես նաև ուսումնասիրել թանգարան-ինստիտուտում ներկայացված փաստաթղթերը, լուսանկարներն ու ցեղասպանության մասին վկայող այլ նյութեր։
Րաֆֆին իր ֆեյսբուքյան էջում նոյեմբերի 4-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում պատասխանել է 213 հարցերի, որտեղ բավական հետաքրքիր պատասխաններ կան, որոնք վկայում են Րաֆֆիի նպատակասլացության և ապրելու ձգտման մասին:
Ապրիլ 24-ի նախօրեին «Լուսակն» հրատարակչությունը լույս է ընծայել լրագրող Թաթուլ Հակոբյանի «Հայացք Արարատից. հայերը և թուրքերը» գրքի անգլերեն հատորը: Գրքի խմբագիրը Նարեկ Սեֆերյանն է, թարգմանիչները՝ Հեղինար Մելքոմյանն ու Հրանտ Կատարիկյանը:
Ապրիլի 22-ին ժամը 11.00-ին սեյսմիկ ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 10.13-ին Ադրբեջանի տարածքում` Գյանջա քաղաքից 10 կմ դեպի արևմուտք, տեղի է ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, որոշել է հերթական աջակցությունը ցուցաբերել հայոց բանակին:
ՀՀ նախագահի նախկին խոսնակ Արմեն Արզումանյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է հեռուստաընկերությունների արտադրանքի բովանդակային խնդիրներին և լուծումներ առաջարկել։
Ձեռնարկվում են օպերատիվ քննչական հետախուզական միջոցառումներ՝ ավազակային հարձակում կատարող անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Ապրիլի 19-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վնասվածքից տեղում մահացած 19-ամյա Րաֆֆի Լևոնի Մարաշլյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այսօր կեսօրին:
ВАЗ 21 07-ի հարվածից հետո BMW-ն բախվել է կանգառում տեղադրված թերթի կրպակին, այնուհետև՝ հարվածել և վնասել է մայթեզրին տեղադրված մրգեր վաճառողների տաղավարը:
Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Ս.Ալեքսանյանի և Գ.Առուստամյանի դիերը:
Ապարան քաղաքի բնակիչ Գևորգ Եզնակյանին 21.03.2012թ. մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, նրա նկատմամբ 09.11.2012թ. հայտարարվել էր հետախուզում, իսկ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը և քրեական գործով վարույթը 21.11.2012թ. կասեցվել:
Փրկարարները քաղաքացիների և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ միասին դիերը դուրս են բերել ձորից:
Ոստիկանությունը տարածել է փախուստի դիմած կալանավորի լուսանկարը եւ խնդրում հետախուզվողի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունենալու դեպքում դիմել ոստիկանության Մաշտոցի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով:
Վթարի հետևանքով 2 ավտոմեքենաների վարորդներն ու BMW X5-ի ուղևոր Արտակ Մակարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:
Սփյուռքի հետ Հայաստանի կապած հույսերն այնքան մեծ են, որ երբեմն թույլ չեն տալիս սթափ գնահատել հայկական համայնքների իրական վիճակը, այն մարտահրավերները, որոնք ուղղակի սպառնում են նրանց գոյությանը, մասնավորապես` Մերձավոր Արևելքում:
Ժամը 02:10-ի սահմաններում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ 21-ամյա Էդգար Քաթաբյանը, վարելով ВАЗ 21 124 մակնիշի Լ 20 21 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին՝ Մխչյան գյուղի հատվածում, վթարի է ենթարկվել և շրջվել:
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լ.Թադևոսյանի նախագահությամբ, մերժել է ամբաստանյալ Ս.Ղազարյանի վերաքննիչ բողոքը:
Կարճ ժամանակում հրդեհի վայր է մեկնել թիվ 9-ը հրշեջ ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, և հրշեջները արագ կարողացել են մեկուսացնել հրդեհը:
Ժողովուրդը չի ուզում կանգնել դեմ դիմաց, բայց գիտենք, որ դրանից հանգիստ և ուրախ չէ մեր երկրի համար: Հա, մի մասը փող ունի ու արագ-արագ հարստանում է, բայց մի մասն էլ հնարավորություն չունի: Այդ ժամանակ հասկանում ես, որ ճիշտ ձևով չի կիսվում ամեն բան:
Հանրապետության հրապարակում՝ Կառավարության և Արտաքին գործերի նախարարության շենքերի առջև տնկված թեղիներն ու ակացիաները, մոտ 20-25 օր է, քարապատվել են և հայտնվել վանդակաճաղերի արանքում:
Ապրիլի 20-ին, ժամը 18.34-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 9 հասցեում` «Յանտար» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:
Ապրիլի 20-ին, ժամը 17.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Ժամը 17:00-ի սահմաններում Արազափ գյուղի բնակիչ 21 ամյա Արթուր Եղիազարյանը, վարելով GAZ 3110 մակնիշի 32 ՏՍ 259 համարանիշի ավտոմեքենան, նույն գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց` բախվել ծառին:
Հրաչյա Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. մայիսի 27-ին` ժամը 23:30-ի սահմաններում, իր ընկեր անչափահաս Սարգիս Վ.-ի հետ Արմավիր քաղաքի Հանրապետության 33 հասցեում գտնվող ինտերնետ ակումբի աստիճանների մոտ խուլիգանություն կատարելու դիտավորությամբ վիճաբանության մեջ են մտել Սիմա Խ.-ի հետ, որի ընթացքում հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով` քաղաքացիների ներկայությամբ շուրջ 4-5 րոպե տևողությամբ վերջինիս հասցեին բարձրաձայն տվել են հայոյանքներ, որը զուգորդվել է Սիմա Խ-ի նկատմամբ բռնություն գործադրելով:
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի հանձնարարության համաձայն ապրիլի 19-ին ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել զինվորական կարգապահությունն ու օրինականությունն ամրապնդելու նպատակով ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների և զինվորական իրավապահ մարմինների միջև համագործակցության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին և հետագա անելիքներին նվիրված խորհրդակցություն:
ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ երեկ երեկ ժամը 11:40-ի սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած և տեղում մահացած 1994թ. ծնված Րաֆֆի Լևոնի Մարաշլյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ:
Կրտսեր սերժանտը զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ծագած վիճաբանության ժամանակ վիրավորել, ապտակել և քաշքշել է Մարտիրոս Մ.-ին, իսկ վերջինս սեռական բնույթի հայհոյանքներ տալով` բռունցքով հարվածել է իր նկատմամբ պետ հանդիսացող Պարույր Գ.-ի դեմքին` նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս: