Խորհրդակցություն ՀՀ ՊՆ-ում
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի հանձնարարության համաձայն ապրիլի 19-ին ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել զինվորական կարգապահությունն ու օրինականությունն ամրապնդելու նպատակով ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների և զինվորական իրավապահ մարմինների միջև համագործակցության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին և հետագա անելիքներին նվիրված խորհրդակցություն:
Խորհրդակցությանը ներկա են եղել ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, քննչական ծառայության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը, ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Սամվել Ղուկասյանը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ պատասխանատու վարչությունների և առանձին ստորաբաժանումների ղեկավարներն ու սպաները:
Խորհրդակցության ընթացքում հանձնարարականներով է հանդես եկել ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը: Փոխնախարարն ընդգծել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ պատասխանատու ստորաբաժանումների կողմից իրենց պարտականությունների կատարման ընթացքում հայտնաբերած իրավախախտումների մասին սահմանված կարգին համապատասխան և ժամանակին իրավապահ մարմիններին հաղորդելու անհրաժեշտությունը, ինչն էապես կնպաստի հանցագործությունների լիարժեք և օպերատիվ բացահայտմանն ու այլ իրավախախտումների կանխարգելմանը: Արա Նազարյանն ընդգծել է նաև, որ անհրաժեշտ է ակտիվացնել զորամասերում ստեղծված զինվորական իրավապահ մարմինների հենակետերի աշխատանքները և իրավախախտումների, դրանց նպաստող պատճառների ու հանգամանքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման գործընթացը, գործուն աջակցություն ցուցաբերել զորամասերի հրամանատարությանը՝ կանոնադրային կարգը պահպանելու, զորամասերում արտակարգ դեպքերն ու պատահարները բացառելու, զինծառայողների իրավական պատրաստության և իրավագիտակցության մակարդակը բարձրացնելու հարցերում