Նանսենի փողոցում վթարի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք
Ապրիլի 20-ին, ժամը 18.34-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 9 հասցեում` «Յանտար» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Նանսենի փողոցի թիվ 12 հասցեի մոտակայքում բախվել են «Լադա Պրիորա» մակնիշի 48 MM 008 պետհամարանիշի և «Վոլկսվագեն Բոռա» մակնիշի 91 QQ 991 պետհամարանիշի ավտոմեքնենաները, ինչի հետևանքով «Լադա Պրիորա» մակնիշիավտոմեքենայի վարորդ` 1984 թ. ծնված Արթուր Մալոյանը և ուղևոր` 1988 թ. ծնված Արմեն Գրիգորյանը , մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել է «Սրբ. Գ.Լուսավորիչ» ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ «Վոլկսվագեն Բոռա» մակնիշի ավտոմեքենայիվարորդը տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևանի վարչության Նոր-Նորքի ՈԲ:
Հրշեջ-փրկարարները կանխել են «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայից գազի արտահոսքը: