Բաժիններ՝

Րաֆֆիին ինքնասպանությա՞ն են հասցրել

ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ երեկ երեկ ժամը 11:40-ի սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած և տեղում մահացած 1994թ. ծնված Րաֆֆի Լևոնի Մարաշլյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) : Մ. Սարգսյանի փոխանցմամբ` նախնական տվյալների համաձայն` Րաֆֆի Մարաշլյանն իրեն ամրակցված ինքնաձիգից ծնոտի տակից ինքն իրեն հասցրել է հրազենային վիրավորում և մահացել: Քրեական գործի նախաքննությունը, ըստ Մ. Սարգսյանի, դեռևս շարունակվում է: Հիշեցնենք, որ Րաֆֆի հարազատները մեզ հետ զրույցում բացառել էին ինքնասպանության վարկածը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930