
ՀՀ տարածքում սպասվում է փոփոխական եղանակ

ՀՀ տարածքում՝
Ապրիլի 23-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ, 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 24-ին կնվազի 2-4, 25-27-ին կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում՝
Ապրիլի 23-ին հատկապես գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի ապրիլի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ
•Օդի առավելագույն ջերմաստիճան 31.00C (1928 թ.)
•Օդի նվազագույն ջերմաստիճան -2.90C (1993 թ.)
•Օդի միջին օրական ջերմաստիճան 13.30C