Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. կա 3 զոհ, 3 վիրավոր (լուսանկարներ)

Մի քանի ժամ առաջ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ճահճի ոլորաններից դեպի Տիգրանաշեն գյուղ տանող ավտոճանապարհին Mercedes մակնիշի 30 ՍՍ 723 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց և մոտ 150 մետր գլորվել ձորը: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների, կա 3 զոհ, 3 վիրավոր:

Մահացածներին և վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները: Տեղում են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի ոստիկանության բաժնի օպերատիվ-քննչական խմբերը և մեծ թվով բժիշկներ:

Փրկարարները քաղաքացիների և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ միասին դիերը դուրս են բերել ձորից:

Այս պահին ոստիկանությունը պարզում է մահացածների և վիրավորների ինքնությունը:

3e0TZ3S8ldiaOjH05YLk_tn 3LFgsumzhgivG3QMAqDG_tn 3z28PFFGXBvl60Hxbw39_tn 8oFBzZ1Prowc4rglRSuU_tn AjhaEdQXs4KgMLp17ymh_tn CgX9bAWgkGJB2wkNk4Qa_tn CwffQUFApSMzk5MUZQkQ_tn FKhEq8SEsrQqy48hfDVA_tn GBxSYe3eGp5xoejz3C19_tn KmTdBm1bdJ9egFaTlObP_tn lFF4bLuTZtI4QmHmYxBD_tn QrfagzVx9bx0G5qweNUz_tn sIbo9hkExwd3VV7rBYPO_tn VrFKsmp4D7vtohI2tEst_tn x4a9MILaHxp2t1Ln0PFw_tn xIrNLsCf756gG4SGsnJp_tn XmO3fPqQ4fgTNobdixrR_tn

Տեսանյութեր

Լրահոս