Արարատի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներից մեկը 11-ամյա երեխա էր

168.am-ը տեղեկացրել էր, որ այսօր Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 3 մարդ է մահացել: ԱԻՆ պաշտոնական կայքի հաղորդմամբ` արդեն հայտնի են մահացածների անունները, նրանց թվում է նաև 11-ամյա Էլեոնորա Առուստամյանը:

Ապրիլի 21-ին, ժամը 16.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Վայք ավտոճանապարհին՝ Տիգրանաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 30UU723 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը, ինչի հետևանքով ուղևորներ՝ 1956թ. ծնված Սվետլանա Ալեքսանյանը և 1971թ.ծնված Գագիկ Առուստամյանը տեղում զոհվել են:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ 1955թ. ծնված Ժորա Առուստամյանը և 2010թ. ծնված ուղևոր Բարմեն Առուստամյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, 1976թ. ծնված Նարինե Ազարյանը՝ Արարատ քաղաքի ԲԿ, իսկ 2002թ. ծնված Էլեոնորա Առուստամյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Ս.Ալեքսանյանի և Գ.Առուստամյանի դիերը:

Տեսանյութեր

Լրահոս