Բաժիններ՝

Արազափում մեքենան բախվել էր ծառին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ ապրիլի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Արազափ գյուղի բնակիչ 21 ամյա Արթուր Եղիազարյանը, վարելով GAZ 3110 մակնիշի 32 ՏՍ 259 համարանիշի ավտոմեքենան, նույն գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց` բախվել ծառին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Եղիազարյանն ու ուղևոր Երևանի բնակիչ 27 ամյա Սարգիս Հովհաննիսյանը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն:

Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցների հետ:

Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի աշխատակիցները, վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, առաջին դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ:
Տեղում է նաև ՃՈ հետաքննիչ Մհեր Հակոբյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930