Բաժիններ՝

Մանրամասներ՝ Շուշան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարից. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Գասոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված անձանց տվյալները:

Հիվանդանոց տեղափոխվածներն են Renault-ի վարորդը, որը վարել է Երևանի բնակիչ, 58-ամյա Արամ Հովհաննիսյանը, իսկ ավտոմեքենան հաշվառված է «Սասլայն Տռաս» ՍՊԸ-ի հաշվեկշռում ու օգտագործվում է՝ որպես տաքսի, և ուղևոր՝ Երևան քաղաքի Կորյունի փողոցի բնակիչ, 46-ամյա ճանաչված երգիչ, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը:

Հիվանդանոց են տեղափոխվել նաև Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 38-ամյա Էդուարդ Տոնոյանը, ով աշխատում է «Էմ-Էյջ-Փի-Քոնսալթինգ» ՍՊԸ-ում՝ որպես հաշվապահ, Toyota-ի ուղևորներ, նույն ՍՊԸ-ի հաշվապահներ, 28-ամյա Անուշ Կարապետյանը և 33-ամյա Աննա Տոնոյանը:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս