Արգիշտի Կիվիրյանին հրավիրել են ՀՔԾ
Արգիշտի Կիվիրյանի վերաբերյալ քրեական գործը վերադարձվել է ՀՔԾ՝ լրացուցիչ քննության: Այս մասին Ա. Կիվիրյանը քիչ առաջ գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Հատուկ քննչական ծառայությունից ստացել եմ գրություն հետևյալ բովանդակությամբ «Ձեր վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատախազին ուղարկելուց հետո այն ցուցումներով վերադարձվել է լրացուցիչ քննություն կատարելու համար: Ուստի ձեզ անհրաժեշտ է ներկայանալա ՀՔԾ, համապատասխան դատավարական գործողությունը մասնակցելու նպատակով»:
Ու դեկտեմբերի 24-ին, ժամը 16:30 ինձ կրկին հրավիրել են ՀՔԾ: Այսպիսով կարելի է արձանագրել, որ Հայաստանի դատախազության և Հատուկ քննչական ծառայության աճպարարությունները շարունակվում են, տեսնենք թե էլ ինչ են մտածել…»,- գրել է Ա. Կիվիրյանը:
Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք էր առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և սուտ մատնության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մաս և 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ):