
Անտառապետերի և պահակների հետ անտառները հսկում են նաև ոստիկանները (տեսանյութ)

tsayg.am-ի փոխանցմամբ` կապված ջեռուցման շրջանի մեկնարկի և ամանորի տոների հետ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը խստացրել է անտառպետություններում հսկողությունը: Դեկտեմբերի 13-ից 31-ը փշատերև ծառերի հսկողությունը կատարվում է նախկին 8-ի փոխարեն 12 ժամով: Անտառապետերին և պահակներին միացել են նաև ոստիկանության աշխատակիցները: Սակայն պահպանությունը թերի է, քանի որ անտառապահը 30 տարուց ավելի չունի համապատասխան հագուստ, զենք և ձի: