
Եղանակը հանրապետությունում. ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

Դեկտեմբերի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից թույլ ձյուն:
Քամին արևմտյան 1-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-26-ին, բացառությամբ Արարատյան դաշտի, աստիճանաբար կբարձրանա` 2-3 աստիճանով:
Երևանում՝
Դեկտեմբերի 24-28-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից թույլ ձյուն:
Երևանի դեկտեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ`
• Օդի առավելագույն ջերմաստիճան 11.50C (1937 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -16.00C (2006 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -2.20C