
Ինքնասպանություն գործած զինվորի գործով նշանակվել է ծառայողական քննություն

Դեկտեմբերի 10-ին զինված ուժերի N զորամասում շարքային Վանիչկա Հովակիմյանի մահվան փաստի առթիվ նշանակվել է նաեւ ծառայողական քննություն, որի արդյունքներով էլ կորոշվի կարգապահական պատասխանատվության ենթակա անձանց շրջանակը։
Այս մաիսն տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է երեք անձ՝ վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Մուրադյանը և երկու զինվորներ` Շմավոն Կյուրեղյանը և Պարույր Մկրտչյանը: Արթուր Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ «պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը»:
Մանրամասները այստեղ`