Շուշան Պետրոսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. NEWS.am
Վթարի ենթարկված ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի մոտ առկա է գանգուղեղային տրավմա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:
Նա նշել է, որ երգչուհին գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքում: Առայժմ Շուշան Պետրոսյանը պետք է մի շարք հետազոտություններ անցնի: «Նա խոսում է, գիտակցությունը տեղն է, Վերակենդանացման բաժանմունքի հիվանդ չէ, ուղղակի նման դեպքերում պահում ենք Վերակենդանացման բաժանմունքում, որպեսզի հսկողության տակ լինի»,- նշել է Անատոլի Գնունին:
Նա նաեւ տեղեկացրել է, որ վթարի հետեւանքով իրենց մոտ, բացի Շուշան Պետրոսյանից, տեղափոխվել է եւս երկու հոգի, որոնց մասին տեղեկությունները կճշտի եւ կհաղորդի ավելի ուշ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: