Բաժիններ՝

Քաղաքապետարանը 80 տոննա աղ եւ 160 խմ շլաքային ավազ է լցրել

Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի վերահսկողությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ձյան ու մերկասառույցի մաքրման աշխատանքները:

Գործընթացը հիմնականում ծավալվել է մայթերին ու բակային տարածքներում, աստիճանավանդակներին, վերգետնյա ու ստորգետնյա անցումներում: Բոլոր այդ հատվածները, ինչպես նաև գլխավոր ու երկրորդական ճանապարհները մշակվում են աղի և ավազի խառնուրդով:

Դեկտեմբերի 23-ին այդ աշխատանքներին ներգրավվել է ընդհանուր թվով 37 միավոր տեխնիկա: Դեկտեմբերի 24-ի առավոտյան տվյալներով՝ օգտագործվել է 80 տոննա տեխնիկական աղ և շուրջ 160 խմ շլաքային ավազ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս