ՀՀ Կառավարությունը ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է Թալին քաղաքում գտնվող շուրջ 235 քառ.մետր ընդհանուր մակերեսով երեք տարածքները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարել դրանց վարձակալ «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին:
Հոկտեմբերի 1-ին Հարավ-կովկասյան երկաթուղու հատուկ նշանակության ինքնագնացի մեքենավար Ա. Թամազյանն իրեն դուրս էր նետել ընթացքի ժամանակ: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից հայտնել էին, որ մեքենայում հինգ հոգանոց խումբ է գտնվել, դուրս է նետվել միայն մեքենավարը, մյուսները կարողացել են կանգնեցնել մեքենան:
Երեկ ՀՀ առողջապահության նախարարութունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Իրանում խոլերայի լարված իրավիճակով պայմանավորված Մեղրու և «Զվարթնոց» օդանավակայանի անցման կետերում կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում:
ՀՀ 2013 թ. «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին մեկական «Շևրոլետ Ավեո» մակնիշի ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմին է հատկացվել 12 մլն 600 հազար դրամ:
Արամ Ե.-ն և Էդմոնդ Թ.-ն նույն օրը, ժամը 15.00-ին, նշված հասցեից բերման են ենթարկվել բաժին:
Երևանում վերջերս հաճախ կարելի է նոր ցուցապաստառներ տեսնել: Այն տարածքներում, որտեղ կառուցապատում է իրականացվում, փակցված են «Ավելի բարեկարգ Երևան» արտահայտությամբ պաստառները:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Յ. Ա.-ին (ծնվ.1940թ.), ով ստացված վնասվածքներից մահացել է:
Գործազրկության բարձր մակարդակով հայտնի քաղաքում երևույթը նորություն չէ, ուղղակի Գյումրու ծայրամասային համարվող Բուլվարային թաղամասում իրավիճակն առավել վատ է:
Ամենամեծ անակնկալն այն էր, որ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն ուղարկեց շատ շքեղ ծաղկեփունջ եւ նվեր: Ես նույնիսկ սկզբից շփոթվեցի: Գիտեք, դա հարգանքի նշան է եւ պատիվ է բերում իրեն, որ նա չնայած ամբողջ քաղաքական դաշտի ոչ հաճելի մթնոլորտին, այդ քայլին գնաց:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Աշխարհում առաջին անգամ Հայաստանում ստեղծվել է հարմարավետ մի համակարգ, որի շնորհիվ գուշակները հեռախոսում են:
Հոկտեմբերի 4-6-ին շրջանների զգալի մասում, 7-ին Սյունիքում սպասվում են տեղումներ, 5-6-ին լեռնային շրջաններում` թաց ձյուն, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Գյումրու թիվ 1 և 2 գերեզմանատներն համարվում են փակ և այդ տարածքներում նոր հողհատկացումներ չեն կատարվում:
Համաժողովը հյուրընկալող Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ողջունեց եւ արդյունավետ աշխատանք մաղթեց մասնակիցներին: Նա նկատեց, որ Գյուղական համայնքների համաժողովը Ջերմուկում արդեն ավանդաբար անցկացվող միջոցառումների շարքում իր ուրույն տեղն ունի:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 12.07-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղի գրասենյակի մոտակայքում այրվում է տուն:
Ժամը 17:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն գինիների գործարանի մոտ, ВАЗ 2107 մակնիշի 17 ՍՍ 040 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է 25-ամյա Կարեն Գալստյանի վարած BMW 320 մակնիշի 35 DՍ 940 համարանիշի ավտոմեքենային:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 16.30-ին, 1956 թ. ծնված Արտավազդ Ա.-ն ոստիկանության Անիի բաժնում կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 65 փամփուշտ:
Գործարանի լրատվական բաժնից 168.am-ին հայտնեցին, որ «նստել է ոչ արտադրական տարածքի մոտ 100 քմ մակերեսով հող» և ներկայումս այդ փոսի լցման աշխատանքներ են տարվում:
Պատահարի հետևանքով վնասվել է Խանջյան 10 ա շենքի գազամատակարար գլխավոր խողովակը:
Հատուկ քննչական ծառայությունում վերսկսվել է ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 1-ին մասով նախկինում անհիմն կարճված քրեական գործը:
Պատճառները տարբեր էին՝ անճշտություններ վկաների բնակության վայրերի հետ կապված, կամ ուղղակի վկաները չէին հայտնաբերվել:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արսեն Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 2-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ԻԺ» մակնիշի մոտոցիկլետը Երասխ-Երևան ճանապարհի 25-րդ կմ-ին բախվել է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի:
Ակցիայի ժամանակ Առաքել Մովսիսյանը, ինչ-որ թղթեր ձեռքին փորձում էր մտնել նախագահական նստավայրի ընդունարան: Տուժած բնակիչները կանգնեցրին նրան և ներկայացրին իրենց բողոքը:
Ես չեմ կարողանում հասկանալ, ինչպե՞ս ընդդիմադիր պայքարին, օրինակ իշխանափոխությանը միտված պայքարին, կարող է նպաստել քո սեփական երկրի նվաստացումը ուրիշ երկրներում:
Ինչպես հայտնեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, համաներումն ընդհանուր առմամբ կտարածվի 1000-ից ավելի անձանց վրա, որոնցից 500-600-ը պատժից կազատվեն, իսկ մնացածի նկատմամբ համաներմամբ կկճատվի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված պատժաչափի չկրած մաuը:
Նա նշեց, որ Զ. փոստանջյանին տեսնելուց հետո նրան ոչինչ չի ասի. «Իմ ինքնասիրությունն ու արժանապատվությունը թուրքի լամուկի հետ չեմ համեմատի, որ թույլ տամ դաժը իմ թուքն ընկնի իրա վրա»:
103 կողմ, ոչ մի դեմ և ոչ մի ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը որոշում կայացրեց համաներում հայտարարել, որը, ինչպես հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, կտարածվի վաղվանից:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 22.45-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կուրղինյան նրբանցքի թիվ 4/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 67-ամյա տղամարդու և նրան տեղափոխել «Մալաթիա» բժշկական կենտրոն:
«Այո, մենք ունենք կեղտոտ սպիտակեղեն, բայց այդ սպիտակեղենը մենք պետք է լվացնենք, և դրա համար պիտի լինի հավաքական գիտակցություն»,- ասաց Ռ․Հակոբյանը։ Ի դեպ, նա նաև հավելեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Զ․ Փոստանջյանի հետ այդ հարցի վերաբերյալ զրույց չի ունեցել։