«Դ!եմ եմ»-ը մանրադրամներ նետեց ԱԺ հանրապետական պատգամավորներին. azatutyun.am
«Անկուշտ հարուստը աղքատներից ամենաաղքատն է», «Ե՞րբ եք կշտանալու» պաստառներով զինված ցուցարարները պահանջում էին պատգամավորներից չքվեարկել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունների նախագծի օգտին: այս մասին գրում է azatutyun.am-ը:
«Քանի որ շատ են ցանկանում դրամահավաք անել օրենքով, մենք առանց օրենքի էլ իրենց կնվիրենք այս տասը դրամները»,- ասաց ակտիվիստներից մեկը:
Եթե որոշ պատգամավորներ անտեսում էին ցուցարարներին և նետված մանրադրամը, նրանցից մեկն անգամ Հանրապետականի կրծքանշանը ձեռքով փակելով անցավ նրանց կողքով, ապա ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանը ցուցարարների՝ «Փող ենք հավաքում ձեզ համար» կոչին բավական բուռն արձագանքեց՝ ասելով, թե պատրաստ է սեփական գրպանից վճարել:
«Ես ամեն ինչի էլ սպասոբնի եմ, ինչ ուզեմ, տենց էլ կանեմ, դավայ, հաջողություն», – ասաց Առաքել Մովսիսյանը:
Իշխող Հանրապետական խմբակցության պատգամավորներին ուղղված «ամո՛թ» վանկարկումներն այսօր էլ չէին դադարում: Շենքից դուրս եկող հանրապետական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը, ով, ի դեպ, դիմում չի գրել պարտադիր կուտակայինից ազատվելու համար, չհասկացավ՝ որն է իր մեղքը, չէ՞ որ ինքն էլ է տուժող:
Մանրամասներն՝ այստեղ