«Որպես ֆինանսների նախարար՝ ուզում եմ ասել, որ և՛ նախարարության բյուջեն, և՛ պետական բյուջեն ոչ թե 1 միլիոն, 500 հազար կամ 100 հազար դրամ է, այլ միլիարդներ, և՛ այդ միլիարդներով պետությունը շատ ու շատ հարցեր Է լուծում»։
Սույն տիտղոսը ապացույցն է Հայաստանի բազմաբնույթ զբոսաշրջության խթանման ուղղությամբ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից իրականացվող բազում քայլերի:
Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել ճանապարհին տեղադրված էլեկտրասյանը և այն տապալելուց հետո հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Մարկոսյան Դավիթը գտնվում է հոսպիտալում՝ ինքը առողջական լուրջ խնդիրներ ունի, խոսքը վերաբերում է նյարդային համակարգի հիվանդություններին, եւ նրան իրապես դեղեր են տալիս՝ հանգստացնող հաբեր:
Նոյեմբերի 10-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1993 թ. ծնված Արայիկ Հ.-ին:
Ճանապարհային ոստիկանության տեսուչներ Էդգար Բլբուլյանն ու Արսեն Մարտիրոսյանը երեկ` նոյեմբերի 11-ի գիշերը կանխել են 31-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը:
Ծանր վիրավոր Դալլաքյանին տեղափոխել են հիվանդանոց, ուր նա մահացել է: Ա. Դալլաքյանը, նախկին զինվորական է , կոչումով կապիտան:
Նոյեմբերի 12-ին, ժամը 00.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 23:20-ի սահմաններում թունավորումով «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել Սեբաստիա փողոցի թիվ 141/3 շենքի բնակարաններից մեկի բնակիչ՝ 1976 թ. ծնված Վ. Հ.-ն:
Մեկ առ մեկ պատմելուց ու ընտանիքի վիճակը ներկայացնելուց հետո քրոջ նման նա եւս սկսեց լուռ նայել ու այլեւս չխոսել: Սենյակում ճնշող լռության մեջ հանկարծ լսվեց Ռոբերտի կցկտուր ու մի կերպ արտաբերող բառը. «Սոված ենք»:
Ես կարծում եմ՝ արդարացված է կալանքի որոշումը: Բավարարված կամ գոհ լինելը չի նշանակում, որ նրան կալանքի վերցնելով բավարարված կզգա, իրենք ուզում են, որ այդ մարդը իր պատիժը կրի:
Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ-ից օդային ճանապարհով ուղևորափոխադրումների բացասական սալդոն գրեթե կրկնակի քիչ է, քան անցած տարի նույն ժամանակահատվածում:
Նոյեմբերի 11-ին, ժամը 00.05-ին, Երևանի Մայրաքաղաքային փողոցի թիվ 4 հասցեի դիմաց «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրասյանը, ապա բետոնե պատնեշի:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը և ուղևորը տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Նոյեմբերի 10-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Անդրանիկ Ի.-ին:
Ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի ստորագրահավաք նախաձեռնելուց կամ դրան միանալուց առաջ մտածեք, որ այդ զենքով յուրաքանչյուրին կարող են սպանել այլ հայտնի կամ անհայտ անձիք: Այսինքն՝ անհայտ անձանց կդատապարտեն, հայտնիներին՝ ստորագրությամբ կազատեն, կաշառատուներին՝ փողով կազատեն:
Նկատի ունենալով ընդհանրապես կալանքների կիրառման հետ կապված առկա մտահոգությունները, Հայաստանի Հանրապետության Նախագահը այս խափանման միջոցի կիրառման օրենսդրական և գործնական հիմնահարցերին ևս մեկ անգամ անդրադառնալու անհրաժեշտություն է տեսնում:
Աբովյան քաղաքի կենտրոնական փողոցներից մի քանիսն ազատ են անցուդարձի համար, մինչդեռ մեկ ամիս առաջ այնտեղ եռում էր փողոցային առևտուրը: Վիճակահանության արդյունքում՝ վաճառողներն իրենց մշտական տեղերն ունեցան շուկայում: Շուկայում վաճառասեղանի համար վարձավճար չի գործում, սակայն վաճառողներն իրենց մթերքը երեկոյան պահելու համար վճարում են ամսական 5000 դրամ:
Նոյեմբերի 10-ին, ժամը 01.55-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Քարակերտ-Դալարիկ գծահատվածում գնացքի վագոներ են շրջվել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Սյունիքի մարզ, Կապանում ներկա գտնվեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Սյունիքի մարզպետարանի կողմից կազմակերպված` մարզի ներդրումային համաժողովի բացմանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի անունից երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրվել է տոնական ընդունելություն, որին ներկա են եղել բազմաթիվ ուսանողներ և երիտասարդ գործիչներ:
Բանակում ջրծաղիկից մահվան դեպքի գործով նոյեմբերի 27-ի դատական նիստին կհրավիրվի երկրի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:
Սյունիքի մարզը լիովին չի օգտագործում գյուղատնտեսության, զբոսաշրջության և վերամշակման մրցունակ ռեսուրսները, որոնք կարող են ստեղծել նոր աշխատատեղեր, եկամուտներ և բարձրացնել հարկային վճարումները ազգային բյուջե:
168.am-ը հեռախոսազրույց ունեցավ Հրանտ Թոխատյանի հետ՝ պարզաբանում ստանալու նպատակով:
Նոյեմբերի 12-13-ին` առավելապես արևելյան շրջաններում, 16-ին` շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 14-15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Պարզվել է, որ նշված անձինք են 1981 թ. ծնված Կարեն Օ.-ն, 1979 թ. ծնված Էդգար Ա.-ն, 1974 թ. ծնված Արթուր Պ.-ն և նրա եղբայրը` 1976 թ. ծնված Արա Պ.-ն:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչն այսօր այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող դերասան Վարդան Պետրոսյանին:
Արդեն 6-րդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել նոյեմբերի 4-ին առաջին ատյանի դատարանի վճռով ցմահ ազատազրկման դատապարտված, «Խաչակիրներ» ՀԿ նախագահ, ազատամարտիկ Վաղարշակ Աբաջյանը։
Նոյեմբերի 7-ին Կանադայի Մարդու իրավունքների թանգարանը (ԿՄԻԹ) և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (ՀՑԹԻ) փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Փոխըմբռնման հուշագրով կողմերը պայմանավորվել են համագործակցել Հայոց ցեղասպանության ուսումնասիրության, գրահրատարակչության, կրթության, համատեղ ցուցադրությունների կազմակերպման, տեղեկատվության, խորհրդատվության փոխանակման և այլ ոլորտներում:
Նոյեմբերի 11-ին, ժամը 15.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր-Նորքի 9-րդ զանգվածի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի դուռը քամուց փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է օգնություն:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանն այսօր սանկցիա կիրառեց` «Բանդայի» գործով ամբաստանյալ Դավիթ Գալստյանի Նկատմամբ: