«Ալեքսպոլ» ՍՊԸ-ում հրդեհ է բռնկվել
Հունիսի 6-ին, ժամը 10.39-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Սլաբոդկա» թաղամասում՝ նախկին լիմոնադի գործարանի մոտակայքում, այրվում է եղեգնուտ::
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ղորղանյան փողոցի թիվ 191 հասցեում գտնվող «Ալեքսպոլ» ՍՊԸ-ում՝ կաթի գործարանի վերանորոգվող արտադրամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.10-ին մարվել՝ 11.29-ին:
Այրվել է պատի (50 քմ) և առաստաղի (20 քմ) մեկուսիչ շերտը:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն



