Բաժիններ՝

«Որդիս մահացավ, իսկ հարսս երեխաներին թողեց ու հեռացավ անհայտ ուղղությամբ».ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ն գրում է. «Աստված ինձ անիծել է, որ իմ կյանքի պատմությունը տարիներ անց նորից կրկնվեց:

Սրանք 79-ամյա Կիմա Բադոյանի խոսքերն են, ով արդեն 6 տարուց ավելի է, ինչ իր խնամքի տակ է վերցրել միակ որդու երկու զավակներին:

Մանուկ հասակում զրկվելով ծնողական խնամքից, քրոջ եւ եղբոր հետ թափառելով մանկատներում՝ վերջապես կարողացել էր նոր կյանք սկսել, 14 տարեկանից աշխատելէ Գյումրու տեքստիլ կոմբինատում, ավելի ուշ գուլպանասկեղենի ֆաբրիկայում եւ էլի ուրիշ տեղեր, որոնց անունները անգամ չի հիշում: Այս ամենին զուգահեռ կարողացել է ստեղծել, ինչպես ինքն է ասում, իր լավ ընտանիքը:

«Բայց Աստված ինձ էդքան էլ չսիրեց, երկու թոռնիկներս նույն տարիքում, ինչ ես, մնացին ծնողազուրկ, զրկվեցին հորից, իսկ մայրն էլ չցանկացավ ապրել երեխաների ու իմ հետ, շատ կարճ ժամանակ անց որդուս մահվանից հետո հեռացավ տանից, թե ուր՝ Աստված գիտե: Իսկ Արթուրս (ի նկատի ունի որդուն) մահացավ 6 տարի առաջ գաղտնի թոքաբորբից (այդպես են ներկայացրել որդու մահվան փաստը): Ես մենակ եմ մեծացնում իմ թոռնիկներին: Աղջիկ թոռս՝ Կիման, արդեն 16 տարեկան է, իսկ տղաս՝ Սերյոժան՝ 15, երկուսին միաժամանակ եմ դպրոց ուղարկել, որ նույն դասարանում սովորեն, հոգսս մի քիչ թեթեւ լինի, 9-րդ դասարանը ավարտելուց հետո քոլեջներում եմ տեղավորել՝ պոլիտեխնիկական եւ մանկավարժական: Ինչպես դպրոցում, հիմա առավել եւս գերազանց են սովորում, որ լավ մարդ դառնան, ու այս ամենը իմ կյանքի ու մեծ ջանքերի գնով»:

79-ամյա թոշակառուն դժգոհ չէ կյանքից, Աստված իրեն գոնե կյանք է տվել, որ մեծացնի թոռնիկներին:

«Ամեն ձմեռ փողոցից եմ կարողանում մի կերպ վառելիք հայթայթել, երբեմն էլ տարածքում գործող թխվածքի արտադրամասի աշխատողներն են վառելիք հավաքում կամ հարեւաններս, ես անձամբ եմ բերում դրանք, ինչ անեմ, երեխեքս մեղք են: Հնարավոր չէ ապրել մենակ իմ թոշակով եւ նպաստով, բայց ինչ արած, յոլա եմ տանում: Ամեն անգամ, երբ երեխաներիս համար ճաշ եմ պատրաստում, նրանց կերակրելուց հետո եմ հաց ուտում, որ հանկարծ իրանք սոված չմնան, երբեմն էլ թոռներս ասում են՝ տատ, չես ուտում, ասում եմ՝ ես այդ ճաշը չեմ սիրում, այսպես եմ խաբում, որ երեխաներս վատ չզգան: Վերջերս լրացավ աղջիկ թոռանս 16 տարին, էրեխուս անձնագիր պետք է հանեինք, բայց էնքան դժվարությամբ կարողացա էդ գումարը հետ քցեմ, որ անգամ չկարողացա կոշիկ առնեմ: Շատ դժվարություններ հաղթահարեցի, մինչեւ երեխեքս մեծացան, գոնե կարողանամ իրանց հասցնեմ, չափահաս դառնան, նոր մեռնեմ»:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս