Բաժիններ՝

Հակառակորդի կրակոցից սպանված Բորիսն ընտանիքի միակ տղան էր և պատրաստվում էր ամուսնանալ, իսկ Անդրանիկն արդեն որդի ուներ. shamshyna.com

Հունիսի 5-ին Արարատի մարզի N զորամասում դիպուկահարների կրակոցից զոհված 22-ամյա Բորիս Բենիկի Գասպարյանն ամիսներ առաջ էր կորցրել հորը, ապրում էր վատառողջ մոր հետ եւ ընտանիքի միակ զավակն էր:

Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատի գյուղապետ Կարեն Ղազարյանը: Ավելին, նա նշեց, որ Բորիսը սիրած աղջիկ է ունեցել եւ պատրաստվում էր ամուսնանալ:

«Նա 1 տարի է, որ պայմանագրային զինծառայության էր անցել: Այն պոստը, որտեղ ծառայում էր, շատ վտանգավոր է. «գազան պոստեր» են ասում: Մի քանի օր առաջ էլ այս սարի գրավման օրն էր, եւ հավանաբար դրանով պայմանավորված է թշնամին այդ քայլին դիմել: Շատ խելոք, համեստ, լավ տղա էր»,- ասաց գյուղապետը:

Միաժամանակ ավելացրեց, որ մոր վիճակը այդ լուրը հայտնելուն պես շատ է վատացել, ներկա պահին նա բժիշկների վերահսկողության տակ է գտնվում:

Ըստ հարևանների՝  մայրը վատ կանխազգացում է ունեցել, վատ երազներ եւ տեսիլքներ է տեսել: Հակառակորդի գնդակից սպանված մյուս զինծառայողի` Անդրանիկ Եղոյանի հարազատները, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին, որ 5 օր առաջ էր դարձել 26 տարեկան: Ամուսնացած էր եւ ուներ 1 որդի: Նա մահացել է եղբոր ձեռքերի մեջ, ով եւս զինծառայող է:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս