
Երևանում 20-ամյա աղջիկը դուրս է եկել տանից և չի վերադարձել

Օգոստոսի 2-ին, ժամը 08.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանուշյան փողոցի թիվ 66/2 տան բնակիչ՝ առաջին կարգի հաշմանդամություն ունեցող (ունի լսողության հետ խնդիրներ), 20-ամյա Էլիզա Խոտիկյանը, առավոտյան ժամը 08.00-ի սահմաններում դուրս է եկել տանից և չի վերադարձել, վտանգ կա, որ կարող է մոլորվել:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ՕԽ-ն:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն