Բաժիններ՝

Ինչպես իրականություն դարձավ վարչապետի կանխատեսումը

Բավականին շատ է գրվել այն մասին, որ ներդնելով կուտակային կենսաթոշակային համակարգը՝ կառավարությունը նպատակ ունի տարեցներին պահելու սոցիալական պատասխանատվությունը իր վրայից տեղափոխել ՀՀ քաղաքացիների ուսերին։

Իրականում, ՀՀ պետական այրերը դա երբեք էլ չեն թաքրցրել։ Օրինակ՝ աչքի անցկացնելով արխիվները՝ մենք հանդիպեցինք Տիգրան Սարգսյանի՝ 2011թ. նոյեմբերին ունեցած ելույթին  Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեայի  նիստում (Բելգիա)։

«Վերջերս, մենք ընդունեցինք կենսաթոշակների կուտակային համակարգը, որն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2014 թվականին։ Այս նոր համակարգի արդյունքում, կարծում ենք, որ մեր քաղաքացիներն ավելի անմիջականորեն պատասխանատու կլինեն իրենց ապագայի, ինչպես նաև ողջ հասարակության բարեկեցության համար։ Սա, միջին խավի զարգացման հետ մեկտեղ, կնպաստի ավելի կենսունակ քաղաքացիական հասարակության ձևավորմանը»։

Ինչպես տեսնում եք՝ Տ. Սարգսյանի կանխատեսումն իրականություն է դարձել. Քաղաքացիական հասարակությունը դառնում է ավելի կենսունակ և պայքարում կենսաթոշակների կուտակային համակարգի դեմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031