
35-ամյա կինը մեղադրվում է բռնաբարության մասին սուտ մատնություն կատարելու մեջ

tesankyun.am-ը գրում է. Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի 35-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 29-ին ունենալով շահադիտական դրդումներ, ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում տալով՝ գիտակցաբար կեղծ տեղեկատվություն է տրամադրել այն մասին, որ իբր 2013թ. հոկտեմբերի 22-ին Տավուշի մարզի Դիտավան գյուղի բնակիչ Ա.Ս.-ն նույն գյուղի անտառամասում օգտվելով իր անօրինական վիճակից՝ բռնաբարել է իրեն:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով («Սուտ մատնությունը, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով, կատարվել է շահադիտական դրդումներով»):
Սույն հոդվածը նախատեսում է մինչեւ 5 տարի ազատազրկում:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Մանրամասները այստեղ`