
Մանրամասներ` անհետացած բնակչից

Ինչպես տեղեկացրել էինք` դեկտեմբերի 18-ին, ժամը 20.13-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ Մ. Խ.-ը տանից դուրս է եկել և չի վերադարձել, որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:
Ժամը 23.15-ին մթության և եղանակային անբարենպատ պայմաններից ելնելով՝ որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակիցները և Մալիշկա գյուղի բնակիչները:
Տեղեկատվություն է ստացվել, որ Մ.Խ.-ը գտնվում է Երևանում՝ իր ազգականի տանը:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն