Բաժիններ՝

Քաղավիացիայի պետի հորեղբայրը հայտնվել է միջազգային սկանդալում

Բրիտանական «Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ առեւտրի դեպարտամենտը հայտարարել է 19 անձի եւ ընկերության (Եվրոպայից եւ Ասիայից) մասին, որոնք օժանդակել են իրանական «Mahan Air» ավիաընկերությանը: ԱՄՆ-ն այս մասնավոր ընկերությանը մեղադրում է Իրանի զինված ուժերին միջոցներ, այդ թվում՝ տրանսպորտ, տրամադրելու եւ Սիրիա զենք տեղափոխելու մեջ: Այդ իսկ պատճառով ամերիկյան իշխանությունները արգելել են «Mahan Air»-ին որեւէ գնում կատարել ԱՄՆ-ից, գրում է «Հետք» պարբերականը:

Բայց ահա, փաստորեն, հայտնվել են միջնորդներ, որոնք «ներգրավված են ավիացիոն գնումների անօրինական ցանցում՝ Իրանի հանդեպ ԱՄՆ արգելքները շրջանցելու համար»: Ըստ ԱՄՆ առեւտրի դեպարտամենտի՝ դրանց մեջ են հունական «Aeolian Airlines» եւ հայկական «Վերթիռ» ավիաընկերությունները:

ԱՄՆ առեւտրի դեպարտամենտը «Mahan Air» ընկերությանն առաջին անգամ «սեւ ցուցակ» է գցել 2008-ին, երբ հայտնի է դարձել, որ իրանցիները 3 հատ «Boeing 747» են գնել՝ առանց թույլտվության: Այս պատճառով էլ բրիտանական «Balli Group»-ը ստիպված էր 2 մլն դոլար տուգանք մուծել քրեական գործով եւ 15 մլն՝ քաղաքացիական գործով: Ըստ ամերիկյան իշխանությունների՝ հետագայում էլ «Mahan Air»-ը խախտել է ԱՄՆ արտահանման օրենքները՝ փորձելով ձեռք բերել ինքնաթիռներ, շարժիչներ, համակարգչային դետալներ: ԱՄՆ-ն իրանական ընկերությանը մեղադրում է նաեւ զինուժ եւ զինտեխնիկա տեղափոխելու մեջ՝ Սիրիայի նախագահ Ասադին քաղաքացիական պատերազմում աջակցելու նպատակով:

Վերադառնալով միջնորդական սկանդալում հայտնված հայկական «Վերթիռ» ընկերությանը՝ նշենք, որ այն ամբողջությամբ պատկանում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի հորեղբորը՝ Ռաֆիկ Մովսիսյանին, որի որդին՝ Կարենը, տակավին վերջերս իր նորաստեղծ «Արմենիա Էյրվեյզ ավիաընկերության» միջոցով փորձում էր շուկա մտնել: «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ ՔԱԳՎ պետն անձամբ հայտարարեց, որ դա իր հորեղբոր տղան է՝ չմոռանալով մի քանի դրական բնութագրական տող ավելացնել:

Ընդ որում՝ «Վերթիռը» 4 տարի (2009-2013 թթ.) ղեկավարել է հենց Կարենը, որը նաեւ ընկերության տնօրենն էր: Այս տարվա մայիսին նա իր 100-տոկոսանոց բաժնեմասը փոխանցել է հորը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս