Բաժիններ՝

«Ես երդվում եմ, որ վթարը եղել է բանուկ հատվածում». վթարի 3D տարբերակը կհրապարակվի նախաքննության ավարտից հետո

Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ Եղվարդի ավտոճանապարհին տեղի ունեցած աղմկոտ ավտովթարից տուժած կողմի փաստաբան Ա. Բալոյանը այսօր Առավոտ-ի եւ panoram-ի լրագրողներին բավականին ընդգրկուն հարցազրույց է տվել, որով կասկածի տակ է դրել նախ Վ. Պետրոսյանի «խմածության» ստուգման փաստը, ապա ասել, որ վթարը տեղի է ունեցել ոչ երթեւեկելի՝ հողածածկ վայրում , եւ բարձր է եղել ավտոմեքենայի արագությունը, քան հայտարարված 71 կմ/ժ-ը:

Այս հարցերի շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է Վ. Պետրոսյանի փաստաբան Ն. Բաղդասարյանի հետ, ով հայտարարում էր, որ իրենք արդեն ստացել են վթարի 3D մոդելավորման տարբերակը եւ շուտով հանձնելու են հանրության դատին:

Պարոն Բաղդասարյան, Ա. Բալոյանը կասկածի տակ է դրել մասնավորապես Վ. Պետրոսյանի «խմածության» ստուգման փաստը: Նա ասել է, որ խմածությունը ստուգվել է «դեպքից մեկուկես ժամ հետո՝ արտաշնչելու միջոցով, եւ որթույլ փչելն այդ գործիքի մեջ որեւէ բան ցույց չէր տա»:

– Գոյություն ունի ՀՀ կառավարության որոշում, համաձայն որի կատարվում է խմածության ստուգում: Կառավարության որոշման համաձայն խմածությունը ստուգվում է 3 ձեւով՝ օդով՝ արտաշնչման միջոցով, մեզի եւ արյան: Դեպքից անմիջապես հետո անցկացվել է համապատասխան սարքավորումով խմածության ստուգում, որի արդյունքում ակտում ֆիքսվել է, որ խմածության որոշումը կատարվել է քննիչի որոշման հիման վրա, եւ պարզվել է, որ Վարդան Պետրոսյանը գտնվել է սթափ վիճակում: Պարզվել է, որ արյամբ եւ մեզով պարզել խմածությունը հնարավոր չէ: Այսպիսով, կատարված ստուգումների արդյունքում կարող ենք արձանագրել, որ նա եղել է բացառապես սթափ վիճակում:

Պարոն Բաղդասարյան, դուք դեռ մեկ ամիս առաջ էիք հայտարարում, որ ունեք ավտովթարի մոդելավորված տարբերակը եւ այն հրապարակելու եք: Հիմա որոշե՞լ եք երբ եք հրապարակում:

-Ես երբ որ 3D ֆորմատը ցույց տամ, կտեսնեք՝ կտորները թափվում են ԲՄՎ-ի առջեւում, քանի որ ինքը վթարից հետո գնում է որոշ տարածություն, արգելակում է, արգելակումից հետո ավտոմեքենայի վրայի պլաստմասները թափվում են իր առջեւ, մոդելավորումով պարզ երեւում է: Երբ նախաքննությունը ավարտվի, այն ժամանակ կհրապարակենք: Ամբողջովին մոդելավորվել է, մի փոքրիկ խնդիր կար, դա էլ է ուղղվել եւ այս պահին փորձագետներից եզրակացություն ստանալուց հետո, որ մի գրամ սխալված չլինենք: Սխալմունքը՝ օբյեկտիվ ճշմարտության բացակայությունը, հայտարարում եմ, որ առաջինը վնասելու է Վարդան Պետրոսյանին, երկրորդը տուժողներին է վնասելու: Եթե օբյեկտիվությունը չպարզենք, մենք կկրենք բարոյական վնաս:

Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս