«Կարո՞ղ է՝ իմ էրեխես ծիտիկ էր, մեռավ՝ գնաց, ու ըդպես էլ պետք է լիներ». ԳԱԼԱ (տեսանյութ)
Այս տարվա ապրիլի 7-ին դժբախտ դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում: Ռուսական զորքերի տանկային հրաձգարանի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել էին երկու անչափահաս երեխաներ՝ 10-ամյա Արթուր Մկրտչյանը և 15-ամյա Մուշեղ Գևորգյանը: Ըստ ԳԱԼԱ-ի՝ կատարվածի վերաբերյալ տարվող գործի քննությունն իր վրա էր վերցրել ռուսական կողմը, ու ամիսներ շարունակ երեխաների ծնողները սպասում էին, թե ի վերջո ի՞նչ է պարզելու քննությունը, ովքեր էին մեղավոր, և ընդհանրապես ինչի՞ հետևանք էր կատարվածը:
Երկարատև լռությունից հետո օրերս ռուսական կողմի ներկայացուցիչներն այցելել են մահացած երեխաների տուն ու ծնողներին տեղեկացրել, որ գործն արդեն փակված է, համոզել են ստորագրել համապատասխան փաստաթղթի տակ, որ բողոք-դժգոհություն չունեն, և հեռացել են:
Վիրավորված այդ վերաբերմունքից՝ ընտանիքներից մեկը նամակ է հասցեագրել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: «Մեզ համար հասկանալի է, որ էրեխեքն էրեխություն են արել, լավ, բայց իրանք հավասար մեղավոր են, չէ՞, ու հիմա ինչ ստացվեց. սաղ բարդեցին մեր վրա, ասեցին՝ վերջ, գործը փակում ենք, ու ի՞նչ են մտածում մեր ղեկավարները, էսպես անցնի գնա, հա՞: Կարո՞ղ է՝ իմ էրեխես ծիտիկ էր, մեռավ՝ գնաց, ու ըդպես էլ պետք է լիներ: Ես նամակ եմ գրել Սեյրան Օհանյանին, որ չի կարելի էսպես վարվել, այսինքն՝ սաղ հեչ, ռուսները՝ մեջ, հա՞, ու հիմի ձեններս կտրենք տեղներս նստի՞նք»,- նշել է ապրիլի 7-ին ականի պայթյունից մահացած Արթուր Մկրտչյանի մայրը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: