
Հագվիում սեպտեմբերի 20–ից կսկսվի ճանապարհների նորոգումը (տեսանյութ)

ankyun3.am-ը գրում է. Հագվի գյուղը շուտով բարեկարգ ճանապարհներ կունենա: Բնապահպանական սուբվենցիաներից տրվող գումարի մի մասն այս տարի ուղղվել է այդ նպատակին: Գումարի մյուս մասով Հագվու յուրաքանչյուր բնակչի շուրջ 40 կգ ալյուր է տրամադրվելու: