Բաժիններ՝

«Սուպեր մամա» ֆիլմի փոխարեն պետք է «Սուպեր մարզպետ» ֆիլմը նկարեինք. Հայկ Մարության

Ինչի՞ ենք տանջվում՝ ֆիլմ նկարում. Facebook-ի իր էջում հռետորական հարց է հնչեցրել դերասան Հայկ Մարությանը։

«Ընդամենը «Սուպեր մամա» ֆիլմի տեղը պետք է «Սուպեր մարզպետ» ֆիլմը նկարեինք՝ պետական փողերով։ Դե ֆիլմն էլ իհարկե happy end կունենար։ Գլխավոր հերոսը վերջում կստանար պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչում։ Կապ չունի, որ այդպիսի գիտություններ գոյություն չունեն (կան կամ պատմական գիտություններ, կամ՝ փիլիսոփայական)։ Չէ՞ որ ֆիլմի մեջ ամեն ինչ հնարավոր է։ Չէ՞ որ ֆիլմը կոչվում է «ՍՈՒՊԵՐ ՄԱՐԶՊԵՏ»։ Չէ՞ որ ֆիլմի ռեժիսորներն ինչ կուզեն, այն էլ կանեն։ Իսկ ժողովուրդը նրանց աղ ու հացով կդիմավորի»,-գրել է դերասանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031