
Ոստիկանները Պռոշյան փողոցում փակել են «Դուրս մեր գրպանից»-ի ավտոերթի ճանապարհը. news.am

Կարմիր գծերի դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամներին թույլ չեն տալիս անցկացնել անհնազանդության ավտոերթ դեպի Բաղրամյան փողոցում գտնվող Ազգային ժողովի շենք: Ակցիայի մասնակիցներն այսօր՝ հոտկեմբերի 2-ին, մոտ 20 ավտոմեքենաներով հավաքվել էինՊռոշյան փողոցում՝ Դվին հյուրանոցի հարեւանությամբ, որրպեսզի սկսեին ավտոերթը, սակայն ոստիկանները փողոցը երկու կողմից փակեցին՝ թույլ չտալով շարժվել Պռոշյան փողոցով:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մի խումբ ոստիկանների հետ այժմ Պռոշյան փողոցում է նաեւ Երեւան քաղաքի ծառայության բաժնի պետ Կարեն Մովսիսյանը, որը ակցիայի մասնակիցներին ասել է, որ նրանց խմբակային տեղաշարժն անօրինական է՝ մեջբերելով վարչական օրենսգրքի 124-րդ հոդվածի առաջին կետը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: