Բաժիններ՝

Հոկտեմբերի 26-27-ին օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի, նոյեմբերի սկզբին եղանակը կրկին կտաքանա. ԱԻՆ պաշտոնյա. tert.am

 tert.am-ը գրում է. ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ, գիտությունների դոկտոր Գագիկ Սուրենյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում խոսելով առաջիկայում հանրապետությունում սպասվող եղանակի մասին, ասաց, թե Արևմտյան Սիբիրից արկտիկական հոսանքներ են տեղաշարժվում դեպի մեր հանրապետություն:

«Հոկտեմբերի 26-27-ին տեղի կունենա օդի ջերմաստիճանի կտրուկ փոփոխություն, այն կնվազի 17-20 աստիճանով՝ Տավուշում, Լոռիում, Սյունիքում, Արցախում: Այդ օրերին կլինի ձյուն, մերկասառույց»,-նշեց Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով՝ հանրապետության այլ շրջաններում այդ տատանումը կլինի 7-10 աստիճանի չափով:

«Հոկտեմբերի 28-ից այդ հոսանքները կթափանցեն դեպի հյուսիս, և կլինի ջերմաստիճանի բարձրացում»,-տեղեկացրեց բանախոսը: Վերջինիս խոսքով՝ նոյեմբեր ամիսը կլինի այնպես, ինչպես եղել է տարիներ շարունակ:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս