
ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին ընդունել է Շիրակի մարզպետը (տեսանյութ)

tsayg.am-ը գրում է. Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր, խոսվել է հնարավոր առևտրաշրջանառության մասին: Ֆելիքս Ցոլակյանն առաջարկել է ներկայացնել բոլոր այն ապրանքատեսակների ցանկը, որոնք պահանջարկ ունեն Ղազախստանում: Տնտեսական համագործակցությունը, ըստ մարզպետ Ցոլակյանի, հնարավորություն կտա մարզում արտադրվող ապրանքներն արտահանել, խթանել տեղական արտադրանքն ու ընդլայնել շուկայի հնարավորությունները: Շիրակի մարզպետը զրույցի ընթացքում անդրադարձել է նաև Գյումրու նորաբաց տեխնոլոգիական կենտրոնին, շեշտել, որ տեղի մասնագետներն արդեն մի քանի երկրների հետ են աշխատում: