Բաժիններ՝

Ֆինանսների նախկին նախարարը հավանական է` կրկին կանչվի դատարան. Yerkir.am

Իտալահայ բիզնեսմեն և կառավարության իրավաբանական վարչության պետ ներկայանալով` առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության մեջ մեղադրվող` 35-ամյա Արթուր Սարգսյանի գործով դատավարությունը շարունակվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:     Ինչպես գրում է Yerkir.am-ը, ամբաստանյալի հարցաքննությունը դեռևս չի ավարտվել, սակայն այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ նրա պաշտպան` փաստաբան Հունան Բաբայանը չէր կարողացել դատարան ներկայանալ` մեկ այլ գործով քննչական գործողությունների էր մասնակցում:  

Մինչ դատական նիստը հետաձգելու մասին որոշումը հրապարակելը դատարանը, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, հայտնեց, որ նախորդ նիստում դատարանը բավարարել է պաշտպան Հունան Բաբայանի միջնորդությունը` դատաձեռագրաբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին:   Հիշեցնենք, որ ամբաստանյալն իր ցուցմունքներում հայտնել էր, որ տուժող Հակոբ Գրիգորյանից միայն 10 հազար և 3 հազար դոլար է վերցրել և հենց ինքն էլ ստորագրել է այդ երկու ստացականները, սակայն ոչ` գործում առկա մյուս երկու ստացականները, որոնք վերաբերում են 25 հազար և 47 հազար դոլար վերցնելուն: Վերջին երկուսում առկա ստորագրությունները շատ նման են իր ստորագրությանը, սակայն իր կողմից չեն արվել:    

Հավանական է, որ դատարան կկանչվեն և հավելյալ կհարցաքննվեն արդեն իսկ հարցաքննված վկաներն ու տուժողները, այդ թվում` նաև ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը: 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս