Բաժիններ՝

1 ամիս բուժվելուց հետո Արսեն Խոջոյանը վերջապես դուրս կգրվի հիվանդանոցից. News.am

Ադրբեջանական գերությունից վերադարձած՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը հոկտեմբերի 24-ին դուրս կգրվի հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ին ասել է ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Բաբայանը:

Կարեն Բաբայանը նշել է, որ Արսեն Խոջոյանի մոտ մաշկային այլ խնդիրներ էլ էին առաջացել, սակայն բուժում է ստացել եւ հիմա վիճակը կայուն է:

Նշենք, որ օգոստոսի 30-ին էլ էր Արսեն Խոջոյանը ընդունվել այդ հիվանդանոց, նրա մոտ ախտորոշվել էր «վուլգար փսորիազ» հիվանդությունը: Սեպտեմբերի 12-ին Արսենը դուրս էր գրվել, սակայն մեկ շաբաթ անց նորից իրեն վատ էր զգացել եւ տեղափոխվել հիվանդանոց:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը մարտի 7-ին հատել էր ՀՀ ու Ադրբեջանի ԶՈւ շփման գիծը եւ գերի ընկել։ Ապրիլի 10-ին ԿԽՄԿ աջակցությամբ Արսեն Խոջոյանը հայրենադարձվել էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս