Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում մեկնարկել է ընդդեմ պարտադիր կուտակային ակցիան: lorinews.am-ի փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները այս պահինՀայքի հրապարակից քայլերթով շարժվում են դեպի կենտրոնական հանրախանութ, որից հետո պատրաստվում են հանրահավաք անցկացնել Վանաձորի Արցախ Պուրակում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին` ժամը 14.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
2013 թ. դեկտեմբեր-2014 թ. հունվար ամիսներին հայտարարված զորակոչը ևս ուղեկցվեց առողջական խնդիրներ ունեցող երիտասարդների զորակոչման արատավոր գործելակերպով։
Փետրվարի 8-ին, ժամը 04.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55/17 հասցեում այրվում է չբնակեցված տնակ:
«Ապազգային ու հանցավոր վարչախմբի հեռացման համար անհրաժեշտ համազգային դիմադրության ուժի ձեւավորման նպատակով Նախախորհրդարանը ժողովրդին իրազեկելու եւ կազմակերպելու համար անցկացնում է ամենշաբաթյա երթեր»:
Վայք քաղաքի բնակիչ 4-ամյա Մանվել Ազատյանի մոտ 5 ամիս առաջ ախտորոշվել էր արյան սուր լեյկոզ հիվանդություն: 2-ամսյա բուժումից հետո Մանվելի առաողջական վիճակը կայուն է: Այս ամբողջ ժամանակ Մանվելի ծնողները և հարազատներն արել են ամեն ինչ Մանվելի առողջությունը կայուն վիճակում պահելու համար:
«Հրապարակը» երեկ տեղեկացել է, որ գազի վթարի արդյունքում Վանաձորում շարքից դուրս են եկել ջրատաքացուցիչներ՝ կաթսաներ, պայթել են ներտնային խողովակներ, ինչից բնակչությունը շատ զայրացած է։
ՍԴ անդամների կենսաթոշակը բարձրանալու է մինչև 450-500 հազար դրամ, ինչը լուրջ հիասթափություն և զայրույթ է առաջացրել ՀՀ դատական համակարգի գրեթե բոլոր ներկայացուցիչների մոտ։
«Ես հո դա ինքնագլո՞ւխ չեմ արել։ Արշալույս Փայտյանին էինք դիմել՝ նկատի ունենալով, որ ապրանքների մատակարարման գծով ինքն էր վերահսկողությունն իրականացնում։ Ու ինքն էլ թույլտվությունը տվել էր»։
Այսօր՝ փետրվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Խորենացի փողոցում՝ «Ոսկու աշխարհ»-ի դիմաց, BMW մակնիշի 35 ՍP 305 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ Երևանի բնակիչ, 29-ամյա Սուրեն Փահլևանյանը ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել BUD մակնիշի Լ 2781 համարանիշի ավտոմեքենային:
Նիստը բավական երկար է տևել, երկու ժամ՝ բուռն և «կրքոտ»։Սակայն նիստի ավարտից հետո մասնակիցները խուսափում էին մանրամասներ հաղորդել, նրանց զգուշացվել է, որ արտահոսքեր «չկազմակերպեն» քննարկման «նրբությունների» մասով։ Միայն արձանագրում էին, որ կուտակայինը շատ «ուժեղ» բարեփոխում է։
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնող բավականին թվով հայեր, հիմնականում Վարդենիսի տարածաշրջանից, մնացել են Կազբեկի «վրա», նրանց Ռուսաստան մտնել թույլ չեն տալիս։
Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը», մտադիր են Ազգային ժողովի հաջորդ՝ փետրվարի 24-27-ի քառօրյայում վարչապետ Տիգրան Սարգսյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել։«Հժ»-ի աղբյուրները հայտնում են, որ Հայ ազգային կոնգրեսն ու Բարգավաճ Հայաստանն արդեն վերջնական համաձայնության են եկել վարչապետին անվստահություն հայտնելու փաստաթղթի բովանդակության շուրջ։
Փետրվարի 8-ին, ժամը 03.53-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող «Օջախ» ռեստորանային համալիրում:
Ժամը 22:30-ի սահմաններում գաղութի ծառայողները նկատել են, որ դատապարտյալ, 52-ամյա Պարգև Հայկազի Կակոյանը չի արձագանքում իրենց և դատապարտյալների կանչերին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին` ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Սեդրակյանը որպես եկամտի միակ աղբյուր` իր հայտարարագրում նշել է աշխատավարձը: Նա տարեսկզբին ունեցել է 30.500.000 դրամ, 93.000 դոլար և 21.000 եվրո: Տարեվերջին նրա գումարները պակասել են՝ կազմելով՝ 29.500.000 դրամ, 92.500 դոլար և 20.500 եվրո: Նույն դատարանի դատավոր Սլավիկ Թորոսյանի դրամական միջոցները նույնն են մնացել. նա հայտարարագրել է 30 մլն դրամ, 10000 դոլար և 10000 Խորհրդային Միության ռուբլի:
Վարուժան Մարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Երևան քաղաքի «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն ՓԲԸ Վիրաբուժագինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական կենտրոն ընդունելով Լոռու մարզի Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղի բնակչուհի Հրածին Մալխասյանին, ոչ պատշաճ կերպով է կատարել մասնագիտական պարտականությունները, դրանց նկատմամբ դրսևորել է անփույթ, անբարեխիղճ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը:
Մինչ Շինարարների 15 հասցեում գտնվող վթարային շենքի բնակիչները փորձում են պարզել թե, ում ցուցումով է փետրվարի 3-ին հեռացվել շենքի ջրագիծը, այսօր` փետրվարի 7-ին, կեսօրից հետո, ՀԵՑ-ի տեսուչները անջատեցին նաեւ շենքը սնուցող հոսանքագիծը՝ շենքում մնացած 5 ընտանիքներին փաստորեն թողնելով առանց էլեկտրականության ու ջրի՝ դրանով փորձելով ստիպել բնակիչներին դուրս գալ շենքից եւ տեղափոխվել Սիսակյան 22 հասցեում գտնվող նորակառույց շենքում իրենց հատկացված բնակարաններ:
Փրկարարները Արին-Բերդի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «MN Oil» ՍՊԸ-ին պատկանող վառելիքի տակառից դուրս են բերել ՍՊԸ-ի տնօրեն Ռ. Մ.-ի (Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, մոտ 35տ) և անձը չպարզված քաղաքացու (մոտ 27տ) դիերը:
Վերջին տարիներին Արմավիրի մարզի Շենիկ գյուղում կողպված դռներն ավելացել են: Գյուղից շատ ընտանիքներ հեռացել են Ռուսաստանի Դաշնություն կամ Արտասահման՝ մշտական բնակության:
Փետրվարի 6-ին lurer.com Կայքը հրապարակել է հոդված «Սկանդալ հայկական դատաիրավական համակարգում. փաստաբանը դատավորին փորձել է պարտավորեցնել հայհոյանքով (ֆոտո. 16+)» տեղեկություն:
Փետրվարի 6-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Ամիրյան փողոցի թիվ 15 շենքի մոտից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Լաուրա Ա.-ի:
Նազարեթյան Հասմիկի դեպքը, մեծ հնչեղություն ստացավ: Նախարարությունը պատճառաբանում է, որ ինքը շահառու մեկ այլ պայմանով է ճանաչվել եւ տղայի հետ ուրիշ՝ 2 սենյականոց բնակարան են ստացել: Չնայած ընտանիքը 3 սենյականոց բնակարան է կորցրել: Այս դեպքում, կարծում եմ, ոչ թե հարցը դատարան պետք է մտներ, այլ կառավարության նիստ պիտի մտներ եւ բնակարանի վերաբերյալ առանձին որոշում կայցվեր:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Նյութերի նախապատրաստման ընթացքում փետրվարի 6-ին պարզվել է, որ 1964 թ. ծնված Իսրայել Հ.-ն ձեռքի սղոցով մեկ հացենի է հատել և փայտանյութը հափշտակել:
Շինարարների փողոցի 15 հասցեի վթարային շենքում դեռևս 4 բնակարան զբաղեցնող ընտանիքներին առնչվող որոշ զանգվածային լրատվամիջոցներով տարածվող տարաբնույթ լուրերի առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցի 15 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքը, որպես 4-րդ կարգի վթարային և ամբողջությամբ քանդման ենթակա, ընդգրկված է եղել ՀՀ կառավարության 25.10.2000թ. հ.682 որոշմամբ հաստատված ծրագրում:
Երևան-Սևան ավտոճանապարհին ` «Չայնիի ոլորաններում», բախվել են Mercedes մակնիշի 87 RR 707 համարանիշ, «Սպայկա» ընկերության պատկանող բեռնատար մակնիշի և Forester մակնիշի 24 ՍՕ 866 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 3 հոգի դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվեցին հիվանդանոց:
«Դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության ժամանակ՝ 1990-ականների կեսերին: Ադրբեջանական ուժերի հետ փոխհրաձգության ժամանակ մին է պայթել, ու Արմանն այդ ժամանակ զրկվել է ոտքից»:
Փետրվարի 6-ին Տավուշի մարզի դատախազությունից ոստիկանության Տավուշի բաժին գրություն է ստացվել, որ 1975 թ. ծնված Սամվել Ե.-ն Արծվաբերդի անտառտնտեսության տարածքից պարբերաբար կատարել է ապօրինի ծառահատումներ: