
Զինվորի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ժամկետային զինծառայող Արշակ Զարդարյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ):
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Նշենք, որ զինծառայողը մահացել է երեկ՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:
Մանրամասներն` այստեղ