
Խոցված ուղղաթիռի անձնակազմի աճյունները հանձնվել են նրանց հարազատներին. news.am

NEWS.am-ի տեղեկություններով՝ հայկական խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների աճյուններն արդեն հանձնել են նրանց հարազատներին:
Կայքի տեղեկություններով՝ անձնակազմի անդամներից երկուսը այրված են եղել, հարազատներին է հանձնվել երկու օդաչուների մասունքները, լեյտենանտ Ազատ Սահակյանի ընտանիքին հանձնվել է նրա դին: Խոցված ուղղաթիռի անձնակազմի հոգեհանգիստը կազմակերպվելու է զինվորական արարողակարգի համաձայն: Այդ մասին լրացուցիչ հայտարարություն կարվի:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: