
Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Այս պահի դրությամբ թույլ ձյան տեսքով տեղումներ կան Ապարան և Սիսիան քաղաքներում:
ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն