Ինչո՞ւ է նվազել հացի արտադրության ծավալները . «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հացն այն բացառիկ սննդատեսակն է, որի սպառման անկումն ուղղակի կապված է արտագաղթի հետ: Այսինքն՝ եթե հացի սպառումը նվազել է, ապա նվազել է նաեւ ՀՀ բնակչությունը:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների ուսումնասիրությունից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս տարի հացի արտադրության ծավալներն անցած տարվա համեմատ նվազել են 1,8 տոկոսով: Այս տարվա ինն ամիսներին արտադրվել է 218 հազար 800 տոննա հաց՝ անցած տարվա 221 հազար 900 տոննայի դիմաց: Հիշեցնենք, որ անցած տարի Հայաստանի մշտական բնակչությունը պաշտոնապես եղել է 3 միլիոն 19 հազար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: