Գարնան գալը գյուղացու համար առաջին հերթին քրտնաջան աշխատանքի սկիզբ է նշանակում: Սերմացուն ու գյուղատնտեսական տեխնիկան թանկ է, ոռոգման ջուր չկա, բայց ձեռքերը ծալած նստելով էլ չի լինի:
Մարտի 7-ին, 8-ին առանձին, 9-ին առավելապես արևելյան շրջաններում, 10-ին երեկոյան ժամերին, 11-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Այսօր Աշտարակ-Ապարան մայրուղու վրա տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո Երևան վերադարձի ճանապարհին քաղաքացիական հագուստով ոստիկանները հետևել են Նախախորհրդարանի անդամներին և աջակիցներին, երբ Լենինգրադյան փողոցում նրանք իջել են տրանսպորտից, ավելի քան տաս հոգով հարձակվել և դարձյալ բռնության գործադրմամբ բերման են ենթարկել Եղիա Ներսեսյանին, Գևորգ Սաֆարյանին, Հարություն Մալխասյանին ու Հովհաննես Ղազարյանին:
Երևան վերադարձի ճանապարհին քաղաքացիական հագուստով ոստիկանները հետևել են վերջիններիս և երբ Լենինգրադյան փողոցում նրանք իջել են տրանսպորտից, ավելի քան տաս հոգով հարձակվել և դարձյալ բռնության գործադրմամբ բերման են ենթարկել Եղիա Ներսեսյանին, Գևորգ Սաֆարյանին, Հարություն Մալխասյանին ու Հովհաննես Ղազարյանին:
Օձունում երեք ականջանի հորթ ու երկսեռ խոզ է լույս աշխարհ եկել: Խանվելյանների ընտանիքն արդեն տասնյակ տարիներ է՝ անասնապահությամբ է զբաղվում:
«Հիվանդի առողջական վիճակի ամբողջական գնահատման համար անհրաժեշտ են մի շարք հետազոտություններ, այդ թվում` գլխի համակարգչային շերտագրում»,- ասել է Վահան Պողոսյանը` ընդգծելով, որ Մամիկոն Խոջոյանը գտնվում է առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո և նրա առողջական վիճակի մասին պարբերաբար կզեկուցվի:
Դա մի ահավոր ողբերգություն էր թե՛ այդ մարդկանց համար, թե՛ մեր ընտանիքի: Այդ ամենը խմիչքի հետեւանք էր, որը բերեց այս ողբերգությանը: Մի բան եմ հասկացել եւ կարծում եմ, որ ցանկացած նորմալ մարդ այդպես է մտածում՝ «պետք է արյուն թափած լինես կամ կոնկրետ ընտանիքին բարոյական վնաս տված լինես, որ մարդիկ այդպես թշանամաբար տրամադրված լինեն եւ զենքով գան, հարձակվեն տան վրա:
Մարտի 4-ին, ժամը 07.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 1957 թ. ծնված Էմմա Ս.-ն, 1988 թ. ծնված Խանում Ա.-ն և 2007 թ. ծնված Արթուր Ս.-ն:
Հովիկ Աբրահամյանը խոստացավ, թե անպայման փորձելու է խնդրին լուծում տալ, հասկանալ պատճառը, ապա ասաց, թե ամբողջ պատմությունից մի բան չի հասկանում. «Գյուղնախարարը ինչո՞ւ չի ուզում վճարի, հո իրա գրպանից չի՞ վճարում»։
Վոլոդյա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածներով՝ կաշառք ստանալու պատրվակով խոշոր չափերով խարդախության և կաշառք ստանալու պատրվակով խարդախության փորձի համար: Քրեական գործին որպես իրեղեն ապացույցներ կցված են մի քանի լազերային սկավառակներ:
Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա Սարգսյանը, շաւրունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են կայուն: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լուսինե Աղաբաբյանը: Նրա խոսքով՝ առյժմ հայտնի չէ՝ ե՞րբ Գրետա Սարգսյանը կտեղափոխվի բաժանմունք:
Մարտի 4-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հնոցավան 4-րդ շարք թիվ 29 տան դիմաց կայանված, 1990 թ. ծնված Արկադի Մ.-ին պատկանող «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենան այրվում է:
Մարտի 6-ին, ժամը 13.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 14 շենքի վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով այս միջադեպին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ճանպարհը փակել են, պիտի լսենք մարդկանց դժգոհությունը, տեսնենք՝ ինչն է պատճառը, որ լուծում տանք»:
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված` հետմահու «Հայաստանի ազգային հերոս» ՀՀ բարձրագույն կոչում ստացած կամ «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքին ամենամսյա պարգևավճարի նշանակման և վճարման կարգը:
«Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրեն Գագիկ Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է կազմակերպությունն այս գործով քաղաքացիական հայց ներկայացրել, որքա՞ն գումար է պահանջում և ումի՞ց: Գ. Խաչատրյանն ասաց, որ վթարի ենթարկված «Նիվա» մակնիշի ավտոմեքենան պատկանում է «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակին», իսկ ավտոմեքենայի վարորդը՝ Արթուր Հակոբյանը, իրենց աշխատակիցն է:
Տիկին Ալվարդի տան մռայլությունն ու թաց, խեղդող անդուր օդն ապտակելով դուրս է հրում տարածք ոտք դնող ցանկացած մեկին: Ներսում սառն է, մութ, ու մեծերն այնքան տխուր են, որ անգամ փոքրերի չարաճճի շարժը նրանց չի կտրում մտովի «եսիմ ուր» լինելուց:
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանի վարույթ է ընդունվել Նարինե Տիգրանի Սարգսյանի, Հրանտ Ռաֆիկի Սուվարյանի՝ ընդդեմ Սուսաննա Դավթյանի, Լեմբերիկ Խաչատրյանի եւ երրորդ անձ «Առավոտ» օրաթերթի ՝ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջի մասին հայցը:
յումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը պաշտոնապես ներկայացրել է թատրոնի գլխավոր նոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանին:
էդ ի՞նչ եղավ, որ 10 օր հետո արդեն ամեն ինչ նորմալ է, լավ հոտ չեմ առնում, շատ խիստ հսկողության տակ պահել»: Իհարկե կրկին ասեց, որ երեխաներին անորակ սնունդ մատակարարող կազմակերպությունների հետ անմիջապես կխզեն պայմանագրերը:
Ոստիկանության աշխատակիցները բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցում են, առաջարկելով բացել ճանապարհը: Քիչ առաջ բնակիչները հավաքեցին փողոցում շարված քարերը՝ ավտոմեքենաներին թույլ տալով շարունակել իրենց ճանապարհը:
Ամբաստանյալի աթոռին հայտնված Արաբկիր բժշկական կենտրոնի երկու մանկաբույժներից մեկն իրեն մեղավոր չճանաչեց, իսկ մյուսն ասաց, որ առաջադրված մեղադրանքը իրեն հասկանալի չէ: Նշենք, որ մանկաբույժներ Լիլիթ Վարդանյանն ու Զարինե Այվազյանը մեղադրվում են իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:
ԱԺ իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ, Գալուստ Սահակյանը, պարզվում է՝ դեմ է Գառնու տաճարի տարածքում սրճարանի կառուցմանը։
Հայաստանի 7 գյուղի բնակիչներ փակել են Երևան-Ապարան ավտոճանապարհը՝ պահանջելով կասեցնել Ապարան-Երևան ջրատարի վրա ՀԷԿ կառուցելու շինարարությունը:
«Հայկական ժամանակը» երեկ Սպիտակի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Հովհաննես Խոյեցյանին ուղղել է մի քանի հարց՝ կապված Սպիտակ քաղաքում Յանուկովիչի անվան հրապարակի հետ։
«Ոմանք ուզում են մնալ Ադրբեջանի կազմում, իսկ ոմանք էլ ոչ։ Մեզ մոտ էլ է նույն վիճակը։ Ոմանք ուզում են մնալ Մեծ Բրիտանիայի կազմում, իսկ ոմանք էլ ոչ»։
Մինչ այդ մարզի կառույցը ղեկավարում էր նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը, բայց քանի որ նոր մարզպետ Արամայիս Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Արայիկը, կուսակցականներ չեն, որոշվել է դե ֆակտո կառույցն ինչ-որ մեկին «տալ»՝ դե յուրե այդ գործառույթը թողնելով մարզպետի իրավասության ներքո։
Տարածքային կառավարման նախարարությունն այս տարում կիրականացնի համայնքների խոշորացման պիլոտային ծրագիր՝ համաձայն 2011 թ. մշակված «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման» հայեցակարգի։
Իր համագումարից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սկսել է ակտիվանալ։ «Ժողովուրդի» տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը հրահանգել է մինչև մարտի կեսերը վերաբացել կուսակցության՝ ընտրությունների ժամանակ բացված ու դրանից հետո փակված գրասենյակները։
Առատ սեղանի շուրջ կայացած ջերմ զրույցը մի պահ նմանվել է «բողոքի գրքի»։ Երբ Սերժ Սարգսյանը ԱԺ պատգամավորներին խնդրել է գնահատական տալ ՕԵԿ նախարարների կատարած աշխատանքներին, պատգամավորները միաբերան փնովել են նախարարներին՝ դժգոհելով թե իրենց հետ լավ չեն աշխատում։