
Ժողովուրդն ուզում էր, որ հրապարակը Յանուկովիչի անունով լինի. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակը» երեկ Սպիտակի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Հովհաննես Խոյեցյանին ուղղել է մի քանի հարց՝ կապված Սպիտակ քաղաքում Յանուկովիչի անվան հրապարակի հետ։
– Պարոն Խոյեցյան, ինչի՞ համար է ստեղծվել հրապարակ՝ Յանուկովիչի անունով։
– Վիկտոր Յանուկովիչը Սպիտակի երկրաշարժից հետո մեր քաղաքին շատ մեծ օգնություն է ցուցաբերել։ Նա երկրաշարժից հետո փրկարարական ու շինարարական աշխատանք է կատարել Սպիտակում։ Նա նաև Սպիտակի պատվավոր քաղաքացի է։
– Յանուկովիչի անունով հրապարակը անվանվել է 2006թ.-ից, իսկ ինչո՞ւ մինչ այդ չեք հիշել Յանուկովիչին։
– 2006-ին Յանուկովիչը վարչապետ էր, դե ժողովուրդն էլ ուզում էր, որ իր անունով լինի։ Ժողովրդի առաջարկությամբ է եղել ու ավագանու որոշմամբ։ Մարդիկ դիմումներ էլ էին հասցեագրում այդ խնդրանքով։
– Այսինքն, Ժողովուրդը 88-ից ի վեր չէր պահանջում նման հրապարակ, 2006-ին պահանջե՞ց։
– Դե միգուցե էդ պահը չէր հասունացել կամ գիտակցությունը սկսեց աճել։
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում