Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդին» հայտնի դարձավ, որ «Ռոսնեֆթը» մտադիր է գնել «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը։ Մարտի 1-ին ձեռք են բերվել վերջնական պայմանավորվածություններ, ստորագրվել է նախնական համաձայնագիր։
ՀՀ ոստիկանապետի հրամանով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Կարապետյանը ստացել է ոստիկանության գնդապետի կոչում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ցմահ դատապարտյալների մեջ կան անձինք, ովքեր մեղադրվել են հանցագործությանը օժանդակելու մեջ, կան նաեւ 1 անձի սպանության մեղադրանքով դատապարտվածներից մինչեւ 8 մարդու սպանության համար դատապարտված անձինք, ինչպես նաեւ բազմակի դատվածություններ ունեցողներ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննչական վարչությունում` ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով` քաղաքացիներ Վ. Գ.-ի և Գ. Մ.-ի կողմից, նախնական համաձայնությամբ, ՀՀ ոստիկանության ՃՈ աշխատակիցներ Վ. Ա.-ից և Ն. Ս.-ից զգալի չափի գումար պահանջելու միջոցով շորթում կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Մոսկվա-Երեւան չվերթի օդանավում կնոջ մահվան դեպքի մասին: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ դեպքը գրանցվել է մարտի 4-ին «էյր-Արմենիա» ընկերության ինքնաթիռում՝ Մոսկվա-Երեւան չվերթում: Նա տեղեկացրել է, որ մահացած կինը ազգությամբ հայ էր, 45 տարեկան: Նա քաղցկեղով հիվանդ էր, գտնվում էր հիվանդության […]
Պարզվել է, որ 1956 թ. ծնված Գ. Գ.-ը գտնվել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում. վերջինիս հոսպիտաացրել են Ստեփանավան քաղաքի ԲԿ:
ատարանն իր վճռում նաև նշել է, որ 19-ամյա երիտասարդը, հանցագործությունը թաքցնելու նպատակով, հորեղբոր դիակը ոտքով հրել, գցել է նկուղի մեջ ու դիմել փախուստի: Ս
Շատերի հիշողության մեջ դեռ թարմ են 1992-ի գարնանային այն օրերը, երբ Բալահովիտ գյուղում հրդեհվեցին ռազմական պահեստները: Արցախյան պատերազմի ամենածանր շրջանում նման պատահարը և վնասների ծավալները մեծ հարված էին մեր երկրի անվտանգությանը:
Բնակարանագողի կարճատև և անհեռանկար ուղին: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Մարտի 4-ին ոստիկանության ծառայողների մի քրեական գործի շրջանակներում, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել քրեական գործով կալանավորված, նախկինում 7 անգամ դատապարտված, 1959 թ. ծնված Մարտին Շ.-ի տան օժանդակ շինությունում, որտեղից հայտնաբերել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ` լիցքավորված «ՏՕԶ» տիպի 4 փամփուշտով:
Խորհրդային տարիներին բնակարան գնելը կամ առանձնատուն կառուցելը աշխատող մարդու համար դժվար էր, բայց իրագործելի: Հիմա դա, հատկապես գյուղում ապրող մարդկանց համար, գրեթե անհնարին է դարձել։
Վարորդը փախուստի չի դիմել, իսկ հետիոտնը Երևանի բնակիչ 12-ամյա Արեգ Բուդաղյանը, ով փողոցը անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օրերս ոստիկանության ծառայողները պարզել են, որ 2013 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում շինարարական աշխատանքներ կատարելիս բանվորները փամփուշտներ և հրացան են գտել:
Մինչ ընթացիկ տարվա ավարտը Աշոցքում նոր բնակարանատեր կդառնա 10 ընտանիք: Վերջիններս մինչ օրս ապրում են 4-րդ աստիճանի վթարայնության բնակելի շենքում:
Նա չի կարողանում քայլել, թմրած վիճակում է. ենթադրվում է , որ նրան տարբեր նյութեր են ներարկել։ Մամիկոն Խոջոյանի այս վիճակը տեսնելով՝ նաար հարազատներն ուղղակի հրաշք են համարում նրա ողջ մնալը։
Մարտի 3-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Առափնյա թաղամասի թիվ 4 տան մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1962 թ. ծնված Արամ Ա.-ին:
Մարտի 5-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մարզային այցելությունների ծրագրով՝ Արագածոտնի մարզում էր և աշխատանքային հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում: Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ստորաբաժանումներին առաջադրված խնդիրներին և հատկապես կարևորեց մասնագիտական պարապմունքների նշանակությունը՝ ընդգծելով, որ չի հանդուրժվելու ձևական վերաբերմունքը այդ կարևոր գործընթացի հանդեպ: Ոստիկանության պետը պահանջեց անհանդուրժող […]
Մարտի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 7-ի օրվա երկրորդ կեսին, 8-10-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Մարտի 4-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժին է ներկայացել 1958 թ. ծնված Քաջիկ Մ.-ն:
Տարածքային կառավարման նախարարությունում այսօր հասարակական, միջազգային կազմակերպությունների, գիտական եւ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպմանը ներկայացվեցին համայնքների խոշորացման մոտեցումներն ու սկզբունքները:
Առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանքով հետախուզվողը Նոր Խարբերդից տեղափոխվել է ոստիկանություն: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքների հետ կապված, մարտի 7-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները մարտի 3-ին, ժամը 09.30-ին, Չարենցավան քաղաքի 9-րդ թաղամասի 3 շենքից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Գևորգ Մ.-ին:
Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում ընդդեմ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի կողմից ռազմական միջամտության՝ կոչ անելով վերջիններին հրաժարվել ագրեսիայից և շանտաժի քաղաքականությունից։
Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ Վ. Պետրոսյանին ձերբակալելու միտում է եղել, քանի որ հարցումն ուղարկվել է այն դեպքում, երբ քննիչը տեղյակ է եղել, թե որտեղ է գտնվում Վարդան Պետրոսյանը: Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի՝ այդ տեղեկանքը պահանջելով՝ քննիչը փորձել է իրավական տեսք տալ Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշմանը: «Մարդուն արդեն իսկ որոշել էին ձերբակալել, ստեղծում էին հիմքեր»,- ասաց պաշտպանը:
Մարտի 5-ին, ժամը 13.01-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 30 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Սպարապետի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ դրել նրա շիրմին և հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների հուշակոթողներին:
«Բերել են անգիտակից վիճակում, այժմ եւս անգիտակից վիճակում է, միացված արհեստական շնչառության ապարատին, շատ լուրջ վտանգ կա կյանքին սպառնացող: Նրա մոտ ախտորոշվել է գլխուղեղի ինսուլտ բազմաթիվ տարբեր հիվանդությունների առկայությամբ»: