Բաժիններ՝

Վոլոդյա Ավետիսյանի գործն ուղարկվել է դատարան

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պահեստազորի գնդապետ, խարդախությամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, կաշառք ստանալու պատրվակով, չարաշահելել է իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երևանի բնակիչ Ալբերտ Մաթոսյանի մոտ ձևավորված վստահությունը և դիմել խաբեության, թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկում ժամկետային զինվորական ծառայության նշանակված Ալբերտ Մաթոսյանի որդի Արթուր Մաթոսյանին նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Վ. Ավետիսյանը չի ունեցել նման պայմանավորվածություն, 2013թ. հուլիսի 29-ին, ժամը 14:00-ի սահմաններում Երևանի Թումանյան 54 հասցեում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ալբերտ Մաթոսյանից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել զգալի չափերի՝ 205.150 դրամին համարժեք 500 դոլար, սակայն Ալբերտ Մաթոսյանը հրաժարվել է օգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել: Այս մասին տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից:

Վոլոդյա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածներով՝ կաշառք ստանալու պատրվակով խոշոր չափերով խարդախության և կաշառք ստանալու պատրվակով խարդախության փորձի համար: Քրեական գործը կքննի դատավոր Լևոն Մկրտչյանը:

Քրեական գործին որպես իրեղեն ապացույցներ կցված են մի քանի լազերային սկավառակներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս