Շոտլանդիայի օրինակը ԼՂ-ի համար. «ՀԺ»
«Հայկական Ժամանակը» գրում է. Շոտլանդիայի որոշ բնակիչներ չեն ցանկանում մնալ մեծ Բրիտանիայի կազմում, սակայն նրանց դեմ պատերազմ սանձազերծելու փոխարեն մենք որոշել ենք հանրաքվե անցկացնել։ Նախօրեին նման հայտարարության է արել Սդրբեջանամ Մեծ Բրիտանիայի դեսպան Իրֆան Սիդդիգը՝ ելույթ ունենալով Բաքվի Խազար համալսարանում կայացած «Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի քաղաքական կուլտուրան» անունը կրող համաժողովի ժամանակ։ «Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը ևս պետք է որոշվի հանրաքվեի ճանապարհով։ Դա տրամաբանական փոխզիջում է»,– ասել է դեսպանըը ապա շարունակել,- «Ոմանք ուզում են մնալ Ադրբեջանի կազմում, իսկ ոմանք էլ ոչ։ Մեզ մոտ էլ է նույն վիճակը։ Ոմանք ուզում են մնալ Մեծ Բրիտանիայի կազմում, իսկ ոմանք էլ ոչ»։
Ըստ ադրբեջանական որոշ ընդդիմադիր լրատվամիջոցների, պաշտոնական Բաքուն տարակուսանքի մեջ է, սակայն դեռ լռություն է պահպանում։
Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։