Հովիկ Աբրահամյանը մորաքրոջ թոռանը դարձրել է մարզային կառույցի նախագահ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. Արարատի մարզը վերջին շրջանում դարձել է հայաստանյան «նյուզ-մեյքերը»։ Ջրի «գործերի» թանաքը դեռ չչորացած՝ ՀՀԿ քաղաքական հանձնաժողովի պատասխանատու Հովիկ Աբրահամյանն անձամբ գնացել է մարզ և մարզային կառույցի նախագահ դարձրել իր մորաքրոջ թոռանը՝ Աժ պատգամավոր, գիտության և կրթության մշտական հանձնաժողովի փոխնախագահ, երբեմնի դպրոցի տնօրեն Կարինե Պողոսյանին, որն ընդամենը հայտնի է Աշոտյանին հարց տալու յուր մաներայով և որոշ անգիր ելույթներով։

Մինչ այդ մարզի կառույցը ղեկավարում էր նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը, բայց քանի որ նոր մարզպետ Արամայիս Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Արայիկը, կուսակցականներ չեն, որոշվել է դե ֆակտո կառույցն ինչ-որ մեկին «տալ»՝ դե յուրե այդ գործառույթը թողնելով մարզպետի իրավասության ներքո։
Եվ, այնուհանդերձ, նոր կառույցապետուհու նշանակումը ՀՀԿ–ում լայն ժպիտ էր առաջացրել։

Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31