Լարված իրավիճակ. 7 գյուղերի բնակիչները փակել են Երևան-Ապարան ավտոճանապարհը (ուղիղ միացում)
Հայաստանի 7 գյուղի բնակիչներ փակել են Երևան-Ապարան ավտոճանապարհը՝ պահանջելով կասեցնել Ապարան-Երևան ջրատարի վրա ՀԷԿ կառուցելու շինարարությունը:
Ինչպես տեղեկացնում է Նախախորհրդարանի պաշտոնական կայքէջը, ոտքի են կանգնել Ուշի, Օհանավան, Արտաշավան, Կարբի, Սաղմոսավան, Երզնկա, Եղվարդ գյուղերի բնակչությունը:
Մինչ այժմ նրանց է մոտեցել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ով փորձել է համոզել գյուղացիներին, որ կասեցված է ՀԷԿ-ի շինարարությունը: Գյուղացիները փաստում են, որ նոր խողովակներ են բերվել:
Նշենք, որ այս պահին այնտեղ են բնապահպան ակտիվիստներ Եղիա Ներսիսյանը, Գևորգ Սաֆարյանը, ինչպես նաև Նախախորհրդարանի անդամներ:
Մանրամասների մասին` առաջիկայում: