ՀՀ-ում տեղի կունենա համայնքների խոշորացում. ռայոնացում «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է. Տարածքային կառավարման նախարարությունն այս տարում կիրականացնի համայնքների խոշորացման պիլոտային ծրագիր՝ համաձայն 2011 թ. մշակված «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման» հայեցակարգի։
Ծրագիրը կսկսվի Ծաղկաձոր, Զերմուկ, Դիլիջան և Տաթև համայնքներից։ Այս համայնքներից և հարևան 14 գյուղերից կձևավորվեն 4 խոշոր համայնք։
Եթե երեք տուրիստական կենտրոններն իրենք կդառնան համայնքային կենտրոններ, ապա Տաթև համայնքի դեպքում կենտրոնը կլինի Շինուհայր գյուղը։
Պիլոտային և հետագա խոշորացումը կիրականացվի միայն հանրաքվեի արդյունքում բնակչության դրական գնահատականին արժանանալուց հետո։ Առայժմ. սակայն, որոշված չեն, թե վերը նշված համայնքներում երբ են տեղի ունենալու հանրաքվեները։ Ենթադրվում սակայն, որ դրանք պետք է տեղի ունենան այս տարվա ընթացքում։
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։